Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանիհայտարարության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա պետք է ապստամբություն անել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մասնավորապես ասաց. «Թող փորձի, թող փորձի»:

Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԳՆ-ի՝ հունվարի 26-ի հայտարարությանը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ավելի վաղ այդ մասին չէր հայտարարվում: Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց. «Բայց ինչո՞ւ պետք է հայտարարեն բոլոր փաստաթղթերի մասին: Բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել: Դա միայն քրեական գործով պետք էր հայտարարել»:

Նրա խոսքով՝ գողացված օծանելիքի, ժամացույցի մասին հայտարարվել է, սակայն, ցույց տալու, թե ինչ մարդիկ են եղել և ինչ նպատակ են ունեցել: Սիմոնյանը վարչապետի դիվանագիտական անձնագրի առնչությամբ շրջանառվող այլ լուրերը համարեց ցնդաբանություն:

Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե իբր ադրբեջանցիները կարողացել են Հայաստանից ստանալ և իրեն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ