Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հունվարի 27-ինՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն العربية Français Русский