Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը:

Հունվարի 25-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր երկու դեմոկրատ սենատորներ հավաստեցին, որ չեն քվեարկի ֆիլիբաստերի վերացման օգտին: Նրանք համաձայնվել են նախագահ Ջո Բայդենի եւ ինձ հետ, որ Սենատում ոչ մի մեծամասնություն չպետք Է վերացնի երկու կուսակցությունների ապագա փոքարմասնությունների իրավունքը,- ասված Է հայտարարության մեջ:- Օրենսդրական «ֆիլիբուսիերությունը» Սենատում լիազորությունների բաժանման շուրջը 2001 թվականի համաձայնության հանգուցային մասն Է (հանրապետականների եւ դեմոկրատների մոտ տեղերի հավասար քանակության դեպքում): Այս երաշխիքներով եւ անհամբերությամբ սպասում եմ դեպի առաջ շարժմանն իշխանության բաժանան շուրջը համաձանության այդ մոդելի նախադեպի միջոցով»:

Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ հավասար քանակթյամբ տեղեր են վերահսկում Սենատում՝ 50-ական: Սակայն, քանի որ փոխնախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում Է դեմոկրատ Քամալա Հարիսը, նրա կուսակիցների մոտ ավտոմատ կերպով առավելություն Է առաջանում: Ըստ օրենսդրության՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի տեղակալը Սենատի ղեկավարն Է եւ կարող Է քվեարկել, եթե այս կամ այլ հարց քննարկելիս օրենսդիրների դիքորոումները բաժանվեն հավասար չափով: Այժմ որեւիցե նախաձեռնության շուրջը քննարկումների դադարեցման համար պահանջվում Է 100 սենատորներից 60-ի ձայնը:

Իսկ դեմոկրատներն ավելի վաղ առաջարկում Էին որոշումների ընունումը պարզ մեծամասնությամբ, ինչը փոքրամասնությանը կզրկեր ֆիլիբաստերի մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից: Վերին պալատում իշխանության բաժանման շուրջը համաձայնության բացակայությունը կսպառնար Բայդենի օրենսդրական հարցերի առաջադրմանը, նշել Է The Washington Post թերթը: ԱՄՆ-ում ֆիլիբաստերի պրակտիկայում ռեկորդը պատկանում Է Հարավային Կարոլինայի նահանգից սենատոր Սթրոմ Թերմոնդին (1902 – 2003), որը 1957 թվականին ամբիոնից անընդհատ խոսել Է 24 ժամ 18 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres