Հասարակական

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձ

1 րոպեի ընթերցում

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները հունվարի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել 2020-ի հունվարի 8-ից կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունից մասնավորապես հայտնում են, որ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հունվարի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել 41-ամյա Խաչատուր Ա.-ին, որը 2020 թ.հունվարի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում