Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն) առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ ՁԻԱՀ-իկախարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը չի օգտագործվել: Նա հետաքրքրվեց, թե ինչու չի օգտագործվել այդ սարքը և ինչու են դանդաղում ԴՆԹ հետազոտությունները:

Ավանեսյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորը իրավացի է, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը ներկայում կոչվում է Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, առկա է եղել այս սարքը: «Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել՝ լրացուցիչ սարք գնելու և պատշաճ կերպով անցկացնելու բոլոր հետազոտությունները»-ասաց նախարարն ու հավելեց, որ սարքն այս նպատակով օգտագործելու համար պիտանի չի եղել:

Ավանեսյանը հիշեցրեց նաև, որ հունվարի 11-ից արդեն իսկ նախարարության կողմից գնված երկրորդ ԴՆԹ սարքը ձեռք է բերվել իր բոլոր պարագաներով: «Եվ գործընթացը կրկնակի անգամ ավելի արագացել է, թողունակությունը բարձրացել է»,-ասաց նա:

Հայերեն

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ