Հասարակական

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»

1 րոպեի ընթերցում

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում