«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար. հարցը քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հունվարի 18-ին մեկ սեղանի շուրջ էր հավաքել «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, հրատարակիչներին և գրախանութների տնօրեններին: Գրահրատարակիչներին մտահոգել էր այն լուրը, թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը: Նրանց կարծիքով՝ սակագնային փաթեթի բարձրացման ռիսկը կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակվելուն, ինչպես նաև հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը «Հայփոստ»-ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Աբրահամյանը պարզաբանում ներկայացրեց՝ ընդգծելով, որ «Հայփոստ»-ը տարիներ շարունակ ինքնարժեքից էժան գնով է ծառայություն մատուցել, բայց իրավիճակն այնպիսին է, որ այլևս այդպես հնարավոր չէ, քանի որ ընկերությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի վնասներ է կրել:

«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է «M» պարկ հատուկ փոստային ծառայությունը, որը մինչև 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, և միջազգային փոստափոխանակումներն էժան են ստացվում: Այդ ծառայությունից զատ «Հայփոստ»-ը ներքին ծախսերի հաշվին ևս 20 տոկոս զեղչ կտրամադրի գրահրատարակիչներին և այլ կորպորատիվ հաճախորդներին, որոնք պայմանագիր են կնքում ընկերության հետ»,-նշեց Աբրահամյանը:

«M» պարկ փաթեթի միջոցով մինչև 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր և այլն) ուղարկվում են մեկ հասցեով յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի համար վճարելով 4500 դրամ, իսկ ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը 2000 դրամ է: Պայմանագիր ունենալու դեպքում սահմանված գնից 20 տոկոս զեղչով է իրականացվում առաքումը:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ «Հայփոստ»-ը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական հաստատություններ են և պետք է քննարկեն, հասկանան՝ գիրքը բիզնե՞ս է, ապրա՞նք, թե՞ գիտելիք տարածելու միջոց է, գաղափարական ճակատի գործիք:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ, որի նախաձեռնությամբ իրականացավ հանդիպումը, նշեց՝ քննարկմանը պարզվեց, որ սակագների հետ կապված մտահոգությունները չափազանցված են, որովհետև «Հայփոստ»-ը հետաքրքիր առաջարկ էր մշակել հրատարակիչների և գրախանութների համար:

«Ըստ իս՝ կառուցողական մթնոլորտում անցավ քննարկումը: Առաջիկայում քննարկելու ենք ներքին առաքումների հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ որոշ ժամանակ անց նորից կհանդիպենք ու, եթե իսկապես անհնար է չբարձրացնել Հայաստանի տարածքում առաքման սակագինը, ապա պետք է հասկանալ, թե պետությունը, որի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է գրահրատարակչական գործը, կարո՞ղ է օժանդակել մյուս պետական հիմնարկին՝ «Հայփոստ»-ին կամ հրատարակիչներին: Դա պետք է իրավական դաշտում հասկանալ»,-եզրափակեց Խաչատուրյանը:

Հայերեն

Հայաստանն անցավ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ

Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել՝ կախվածության մեջ գցելով. մարզպետարանի հայտարարությունը

Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ. Փաշինյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ կունենա 5-րդը

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար