«Հայաստան» հիմնադրամն ամանորյա միջոցառումներ է անցկացրել Երևանի, մարզերի 1000-ից ավելի երեխայի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Ամանորյա հրաշքը նաև մարզերում և Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը նախաձեռնել է տիկնիկային թատերախմբի այցեր դեպի ՀՀ մարզեր ու համայնքներ:

Ծրագրի շրջանակում, սույն թվականի հունվարի 13-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի մանկապատանեկան թատերախումբը հյուրընկալվեց նաև Գյումրիում: Ամանորյա ուրախ միջոցառմանը ներկա էր շուրջ 100 երեխա Գյումրիից և հարակից մի քանի համայնքներից:

Մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալներ, մուլտհերոսներ, հեքիաթային կերպարներ և հյուրասիրություն: Իսկ ամենամեծ անակնկալը Ձմեռ պապի և Ձյունանուշի այցն էր. երեխաներն անձամբ ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղված նամակներում:

«Ե´վ մեր, և´ երեխաների համար մեծ բավականություն էր, կարողացանք ինչ-որ կերպ կտրվել մեր առօրյայից: Երեխաների համար մեծ անակնկալ էր ներկայացումն ու Ձմեռ պապից նվերներ ստանալը: Մեր բալիկների սիրելի Ամանորն իսկապես տոն դարձավ»,- ասաց Գյումրիի բնակիչ Արմինե Ղալաչյանը:

Տիկնիկային թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանն էլ հավելեց. «Այս երեխաներն են մեր վաղվա օրն ու ապագան: Յուրաքանչյուրս իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքի մեջ և անհոգ ու ուրախ մանկություն»:

Թատերախմբի հաջորդ խոշոր կանգառը Դիլիջանն էր, որտեղ կայանալիք միջոցառմանը մասնակցեցին Դիլիջանի, Իջևանի, Տավուշի մարզի այլ համայնքներում բնակվող 100-ից ավելի երեխա:

«Այն ժպիտներն ու բարձր տրամադրությունը, որով հեռանում են փոքրիկները, բոլորիս մեջ հույս է արթնացնում, որ այս պայծառ բալիկները լցվելու են կյանքով ու եռանդով, շարունակելու են երազել ու հասնել դրանց: Մենք էլ փորձելու ենք հնարավորինս շատ երեխաների պարգևել ամանորյա հրաշքը, որպեսզի նրանք չունենան ուշադրության ու ջերմության պակաս հատկապես այս օրերին»,- նշեց Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:

«Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է 10-ից ավելի ներկայացում Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում: Ծրագրին մասնակցել է ավելի քան 1000 երեխա, որոնց մեծ մասը զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներն են»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը