Գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագծում չեն կատարվել փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը հանձնաժողովի նիստում զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում գիտահետազոտական, փորձագիտական, լաբորատոր հետազոտությունների ընթացքում թմրամիջոցների օգտագործումն իրականացնել միայն լիցենզավորման պարագայում: Նախաձեռնությունն ապահովվում է թմրամիջոցների շրջանառության խիստ վերահսկողություն և լիցենզավորված գործունեություն: Գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման հնարավորությունը կխթանի հայրենական և համաշխարհային դեղագործության զարգացումը՝ բարձրացնելով հայրենի գիտության համաշխարհային համբավը»,- ասել է Ավանեսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թ. դեկտեմբերի 10-ին` 86 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր