Հասարակական

Տեսչական մարմինը ներկայացրել է Արարատի մարզի՝ փոխադրավարձը բարձրացրած երթուղիների ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձացված աղմուկի առնչությամբ ներկայացրել է մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնիիրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաինից, ներկայացված աղյուսակում կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք նախկինում երթուղու շահագործումն իրականացրել են մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով, և տվյալ տրանսպորտային միջոցների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինակության սահմաններում է։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին տրվել է գրավոր նախազգուշացումներ և տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։

Սահմանված ժամկետը լրանելուց հետո վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն կոշտ պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ մինչև երթուղու սպասարկման իրավունքից զրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Ահազանգ է ստացվել՝ Երևանում ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա. օգնության են հասել փրկարարները

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը