ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենները քննարկել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնման հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանդիպել է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ և քննարկել գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հավելենք, որ «Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են նաև ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը:

Նկատի ունենալով հիշյալ անհիմն ու անպատասխանատու հրապարակումների առկայությունը և ՀՀ ազգային անվտանգության մարմիններին նման գործառույթներ վերապահված չլինելու հանգամանքը՝ մեկ անգամ ևս պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը:

Ավելին, հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու այդ լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով:

Միաժամանակ հերթական անգամ հորդորում ենք տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ վերջիններիս հեղինակներին կոչ ենք անում զերծ մնալ իրենց ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ»:

Հայերեն

Հրշեջները մարել են Էջմիածում բռնկված հրդեհը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց իսպանական «Սևիլիա»-ն

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու նախապատրաստման հարցը

Թրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստան-Թուրքիա համագործակցության շատ ավելի մեծ հեռանկարներ կան, Բաքվի հետ պետք է բանակցել մինչև դրական լուծումներ գտնելը. Միրզոյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին

Հայաստանում անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը, 2-3 աստիճանով ցրտելուց հետո կտաքանա 6-8 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին