Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում
  • 1 տրանսպորտային միջոց
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն
  • Տրամադրված փոխառությունների ապօրինի մասի՝ 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը
  • 430 միլիոն 380 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ
  • 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում