Քաղաքականություն

Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն ավարտվեց ՀՔԾ շենքի մոտ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն ավարտվեց ՀՔԾ շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից մեկնարկած՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության քայլերթն ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիան ավարտվեց Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը չի պատրաստվում երկխոսել վարչապետի հետ:

«Այս պահին մեր միակ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: ՀՔԾ-ից պահանջում ենք, որպեսզի բոլոր հանցագործներին օր առաջ պատասխանատվության ենթարկեն»,- նշեց Մինասյանը:

Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ընդդիմադիրները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, որի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիայիմի խումբմասնակիցների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան: Ծեծկռտուքի գործով բերման է ենթարկվել 14 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում