Հասարակական

Կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«71 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,- գրել է Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում