Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա անձամբ կհայտնի»,-ասել է Պեսկովը:

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար: Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը 60 -ից բարձր տարիքային խմբի համար ցույց է տվել ավելի քան 90 տոկոս անվտանգություն և արդյունավետություն:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Հայերեն Русский

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ