Սպորտ

2021 թվականը մարմնամարզիկների համար շատ լուրջ տարի է լինելու. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

2021 թվականը մարմնամարզիկների համար շատ լուրջ տարի է լինելու. Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ազգային թիմին դժվարին տարի է սպասվում 2021-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում առցանց ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Մինչ Վորոնինի մրցաշարը, մենք երկու ամիս առհասարակ չէինք մարզվել: Մեծ ազդեցություն ունեցավ պատերազմական իրավիճակը: Մեզ համար լավ էր, որ հասցրեցինք Մինսկում ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ կարողացանք մարզավիճակ ձեռք բերել: Սակայն այն գոհացուցիչ չէր: Արթուր Դավթյանը լավ մասնակցություն ունեցավ և կարող եմ ասել տարվա վերջին կարողացանք մեդալներ նվաճել»,-ասաց նա:

Սերոբյանը փաստեց, որ ինչպես ցանկացած հայ համար, այնպես էլ հավաքականի յուրաքանչյուր անդամ եմ դժվարին ժամանակներ էին:

«2021 թվականը մարմնամարզիկների համար շատ լուրջ տարի է լինելու: Գալիք տարի ունենալու ենք թե Եվրոպայի, թե աշխարհի առաջնություններ, այդ թվում ամենակարևորը` Օլիմպիական խաղեր: ՕԽ-ի համար վարկանիշային են լինելու հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Չեմ կարող ասել, որ մեծ շանսեր ունենք ուղեգիր նվաճելու համար: Մարտին կլինի աշխարհի գավաթի խաղարկությունը, որից հետո պլանավորում ենք ուսումնամարզական հավաք Թբիլիսում և դրանից հետո Եվրոպայի առաջնություն»,-ասաց մասնագետը: Հավաքականի մարզչի խոսքով` պլաններում կան ևս մեկ բազմամարտիկի նախապատրաստել Եվրոպայի առաջնությանը, որտեղ շատ չնչին հնարավորություն կա ՕԽ-ի ուղագիր նվաճելու:

Սերոբյանն առանձնացրեց, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ կլինի ևս մեկ ուսումնամարզական հավաք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում