Տարածաշրջանային

Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում  խոստանում են գրավել  Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում էJerusalem Post-ը:

«Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է «մտնել Թել Ավիվ 48 ժամվա ընթացքում»: Նրա պնդմամբ՝ «թուրքերն արաբների նման չեն», ինչն ակնհայտ հիշեցում է 1948 և 1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության: Թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանությունն աննորմալ երևույթ չէր: Իսրայելի հանդեպ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, «Ալ Աքսան ազատագրելու» խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և հակասեմական հայտարարություններ տարածելը նորմալ երեւույթ են Թուրքիայում»,-նշում է պարբերականը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում