ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո: Այդ մասին ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 17-ին տարածվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական բյուջեները: Դեկտեմբերի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում դաշնակիցները համաձայնեցրեցին 2021 թվականի քաղաքացիական բյուջեն 258,9 միլիոն եվրոյի եւ ռազմական բյուջեն 1,61 միլիարդ եվրոյի չափով»,- նշված Է այնտեղ: Դաշինքը պարզաբանում Է, որ «քաղաքացիական բյուջեն նախատեսում Է միջոցներ անձնակազմի համար, օպերատիվ ծախսեր եւ ծախսեր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ծրագրերի համար»: «Ռազմական բյուջեն հատուցում Է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցների շտաբների եւ ծրագրերի, ամբողջ աշխարհում առաքելությունների եւ գործողությունների ծախսերը:

Այն 5 տոկոսով աճել Է 2020 թվականի մակարդակի համեմատությամբ»,- ասված Է հայտարարության մեջ: Այսպես, 2021 թվականին ռազմական բյուջեից 254,9 միլիոն եվրոն կհատկացվի ՆԱՏՕ-ի առաքելությունների եւ գործողությունների ֆինանսավորմանը, ներառյալ «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում, վարժական առաքելությունն Իրաքում եւ խաղաղության պահպանման գործողությունը Կոսովոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres