Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են երկրորդ նախագահի գրասենյակից:

Գրասենյակից տեղեկացնում են, որ Քոչարյանը Մոսկվա է մեկնել եռօրյա մասնավոր այցով:

Հայերեն العربية English Русский