Թուրքիան սպառնացել է պատասխանել C-400-ների վերաբերյալ ԱՄՆ պատժամիջոցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը` կապված Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնման հետ, և սպառնացել հնարավոր պատասխան քայլերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։

«Մենք դատապարտում և մերժում ենք ԱՄՆ-ի որոշումը, որն այսօր հայտարարվել է ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված, որը ներառում է միակողմանի պատժամիջոցներ մեր երկրի դեմ: Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այդ որոշման դեմ, ինչը անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա: Թուրքիան նույնպես չի խուսափի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հարցում, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Նա կոչ է արել Թուրքիային ԱՄՆ-ի հետ համագործակցմամբ «անհապաղ» լուծել C-400-ի հետ կապված խնդիրը։ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական C-400-ները թուլացնում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգերի պաշտպանվածության մակարդակը և դրանք դարձնում խոցելի։

2019-ի հուլիսի կեսերին սկսվել են Ռուսաստանի նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները դեպի Թուրքիա, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նոր սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին): Անկարան հրաժարվեց զիջումների գնալուց և շարունակեց բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ:

Սեդրակ Սարգսյան

Հայերեն العربية

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին