Բանակից ՏՏ ոլորտ.պատերազմին մասնակցած երտասարդները հմտություններ ձեռք կբերեն տեխնոլոգիական ոլորտում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդեն գրանցման փուլը մեկնարկել է:

«Նախատեսվում է մինչև հունվար 100 գրանցում ունենալ, այնուհետև խմբավորել: Շահառուներին տարբերակելու ենք ըստ գիտելիքների, ունակությունների, անցկացվելու է մաթեմատիկայի բազային թեստ: Մենք ընդառաջ ենք գնում սովորել ցանկացողներին՝ փորձելով նպաստել մեր շահառուների զբաղվածության հարցի կարգավորմանը: Դասերը հեռավար են անցկացվելու»,- ասաց Ասյա Սեփխանյանը:

Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով:

Ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Ասյա Սեփխանյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել Optym, Instigate Mobile, AugmentAr, SoftConstruct, Synergy International Systems, Arloopa ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայում աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար: Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությումբ ստեղծվել է InnoPark հավելվածով InnoSoft սթարթ ափը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սերտորեն համագործակցում են ԱՏՁՄ-ի հետ, և «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի հետ կապված քննարկումներից հետո որոշում կայացվեց այն միացնել գերատեսչության առկա կրթական ծրագրին:

««Բանակից ՏՏ ոլորտ» ծրագիրը քննարկելու ժամանակ նշվեց, որ այն կարող է ավելի մասշտաբային լինել: Մեծ մասը ֆինանսավորման անում է պետությունը, մյուս մասն անում է ԱՏՁՄ-ն իր ընկերությունների շնորհիվ: Այդպես մենք գտանք հնարավորություն շատ մադկանց տալ հնարավորություն կրթվելու, հմտությունները զարգացնելու: Ասեմ, որ միջինում 3-6 ամսվա կուրսեր են, ինչը հնարավորություն է տալիս մարդուն տվյալ ուղղությանն ամբողջությամբ տիրապետել»,-նշեց նախարարի տեղակալը:

Նախարարությունը հանդես է գալիս տարբեր կրթական ծրագրերով, որոնց նպատակն է հնարավորություն տալ մարդկանց կրթվել, փորձել իրենց ուժերը տեխնոլոգիական շուկայում: Կրթական ծրագրերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ: Այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են, արձագանքները դրական են: Շատերն են ցանկանում կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և փորձել սեփական ուժերը տեխնոլոգիական ոլորտում: Նախարարության իրականացրած ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում դեկտեմբերի տվյալներով առկա է ընդհանուր 12857 դիմորդ, որոնցից 6313-ը՝ Երևանից, իսկ 6366-ը՝ մարզերից, որը, ըստ նախարարի տեղակալի շատ ողջունելի ցուցանիշ է: Հեռավար կրթության շնորհիվ մարզաբնակները՝ Հայաստանի տարբեր անկյուններից կարողացան միանալ ու ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս պահին առկա է դասընթացներին մասնկցող 1101 ուսանող մարզերից, 881 ուսանող՝ Երևանից: Արդեն իսկ ավարտել են մարզերից՝ 894-ը, Երևանից՝ 977-ը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում