Տարածաշրջանային

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից S-400 հրթիռներ գնելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բլումբերգ» լրատվական կայքը, նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է միջոցառումերի փաթեթ, որը առաջարկել է պետքարտուղար Մարկ Պոմպեոն: Պոմպեոն չի մանրամասնել, թե պատժամիջոցները ինչ են ներառելու:

Պատժամիջոցները կիրառվելու են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի համաձայն: Ինչպես հայտնում է աղբյուրը, նախագահ Թրամփը, ով կարևորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած իր անձնական հարաբերությունները, սկզբում դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ գործարքի համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունն այն է, որ Թուրքիան S-400-ը կարող է օգտագործել F-35-ի գաղտնի հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքագրելու համար:

Էրդողանը իր հերթին ասել է. «Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի ՆԱՏՕ-ի իր այդքան կարևոր դաշնակցի նկատմամբ, դա կդիտվի որպես անարգանք»: Անկարան պնդում է, որ Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգը Թուրքիայի համար անհրաժեշտություն էր, և որ Թուրքիայի դաշնակիցները այլընտրանք չէին թողել:

Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարված են մի շարք խնդիրների շուրջ: Դրանցից մեկը սկսվել է 2017 թվականից, երբ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան որոշել էր ՀՕՊ համակարգ գնել Ռուսաստանից: Լարվածությունը կապված է նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին աջակցելու հետ, ում Թուրքիան որակավորում է որպես «ահաբեկիչներ»: Մեկ այլ խնդիր է Թուրքիայի հակամարտությունը Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան ավազանում:

Մերի Վարդումյան

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում