Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ:

Խմբերն ունեն այսպիսի տեսք`

A խումբ-Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան

B խումբ-Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո

C խումբ -Իտալիա, Շվեյցարիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա

D խումբ-Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան

E խումբ-Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա

F խումբ-Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերյան Կղզիներ, Մոլդովա

G խումբ-Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Չեռնոգորիա, Լատվիա, Ջիբրալթար

H խումբ-Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա

I խումբ-Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորա, Սան Մարինո

J խումբ-Գերմանիա, Ռումինիա, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն

Քիչ առաջ ավարտվեց Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը: Հայտնի են բոլոր խմբերը:

Մունդիալ-2022-ի որակավորման փուլի խաղերը կմեկնարկեն 2021 թվականի մարտից:

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը