Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության (Ուրարտու) պատմական կառույցների ավերակներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը խորհրդարանում հարց է բարձրացրել Վանա լճի ափին հայտնաբերված պատմական նավահանգստի և պատմական այլ ավերակների մասին, որոնք ակնկալվում է, որ պետք է պաշտպանության տակ անցնեն։

«Վերջին շրջանում ամբողջ երկրում տեղումների նվազման հետ մեկտեղ, Վանա լճի ջրի մակարդակը նույնպես նվազել է, ինչի արդյունքում ջրի երես դուրս եկան լճի Արճեշ (Էրչիշ) շրջանի ափին գտնվող պատմական նավահանգստի ավերակները, որոնք, ըստ գնահատումների՝ մնացել են Ուրարտական կամ Արարատյան թագավորության ժամանակաշրջանից։ Հայտնաբերված պատմական նավահանգստի պատերը ներդաշնակ են իրենց հարևանությամբ գտնվող ուրարտական այլ ավերակների հետ, և ես ակնկալում եմ, որ այս թանկարժեք պատմական գանձը կհետազոտվի և կպաշտպանվի նաև զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով»,- ասել է պատգամավոր Գյոքը։

Նոյեմբերի 18-ին Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել էր Ականց (Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

Էմմա Արդարյան

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին