Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ այցելուները կարող են ցուցանմուշները դիտել երեքշաբթիից-շաբաթ՝ ժամը 10։00-17։00։

Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հիմնական կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահից, որոնցում ներկայացվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

Ցուցասրահը բացվել է 1957 թվականին միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակներ, լաբորատորիաներ և մեկ տեսասրահ։

Հայերեն

Գիտակցաբար սուտ են խոսում. Ավինյանը` տրանսպորտային համակարգի վերաբերյալ ընդդիմախոսների առաջարկների մասին

Ակնհայտ է Սիրիայի պարագայում Թուրքիայի, իսկ Լիբանանի դեպքում Սաուդյան Արաբիայի ազդեցության մեծացումը. Շահան Գանտահարյան

Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ

Բելառուսի ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը

Թրամփն ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին սպառնացել է «կարգապահական տույժով»՝ արտաքին օգնության սառեցումն անտեսելու դեպքում

Լիովին աջակցում ենք ԵՄ–ին Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

«Նոր գիրք»-4/25. Համսուն, Կարլո, Հարիս

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները