Մշակույթ

Թումանյանի ծննդյան օրը Երևանում կկայանա «Ախթամար» ներկայացումը սառույցի վրա

1 րոպեի ընթերցում

Թումանյանի ծննդյան օրը Երևանում կկայանա «Ախթամար» ներկայացումը սառույցի վրա

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 19 և 20-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սահադաշտում («Այս արենա»), կկայանա «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա:

Նորովի մատուցվող ներկայացումն առաջարկում է նոր հայացք հայտնի պատմությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:

Առաջին անգամ պատմության մեջ «Այս արենայի» ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:

Հատուկ այս ներկայացման համար երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայները Կարինե Դնոյանն է:

Ներկայացման պրոդյուսերը Զառա Մխեյանն է, պարուսույցը, ռեժիսորն ու բեմադրիչը Դմիտրի Լապշինը:

Ներկայացման գաղափարը պատկանում է Էմիլ Կարատիին, սցենարը՝ Դավիթ Բաբայանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում