Քաղաքականություն

Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգ կյանքի միակ երաշխիքը

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգ կյանքի միակ երաշխիքը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որն Արցախի և Հայաստանի համար ծանր օրերին մշտապես աջակցել է իր հայրենակիցներին, կարծում Է՝ Արցախի Հանրապետության ճանաչումը Արցախի հայերի խաղաղ և անվտանգ կյանքի միակ երաշխիքն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: Ֆրանսիայի «Սենատի կողմից բանաձևի ընդունումն առաջին քայլն էր: Ժամանակն է, որ Ֆրանսիայի ազգային ժողովը նույնպես «այո» ասի»,-ընդգծել է Թանկյանը՝ ևս մեկ անգամ Ֆրանսիային կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում