Քաղաքականություն

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ։

«Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով որոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ ողջ հայության համար այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը:

Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- հայտարարությամբ ընդգծել է Եվրոպայի հայերի համագումարը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում