Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 1 385 նոր դեպք, առողջացել է 1 261 մարդ

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 1 385 նոր դեպք, առողջացել է 1 261 մարդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126 224 դեպք, որոնցից 94 090-ն` առողջացած, 1 952-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487 088 թեստավորում:

«Արմենպրես»-ն ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ նոյեմբերի 21-ին կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 385 նոր դեպք: Կա 1 261 առողջացած և 21 մահվան դեպք:

Նույն օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 501 է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում