Փորձարկումների վերջին փուլում է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում մշակվել է թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական օրինակը, որը փորձարկումների վերջին փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա հիշեցրել է, որ 2020-ի ապրիլին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես է եկել թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID-19 տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

Արշակյանը լուսանկարներ է հրապարակել և նշել, որ ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը:

Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն իրագործվել է ամերիկյան

NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Հակոբ Արշակյանը շեշտել է, որ սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres