Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը Եվրոպական միության ողջ տարածքում, ինչպես նաև պահանջում են պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GazeteDuvar լրատվական կայքը, պատրաստված միջնորդության մեջ պաշտպանվում է այն թեզը, որ «Գորշ գայլեր» շարժումը «պատճառ է դարձել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն»: Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ առաջարկով խորհրդարանի օրակարգ եկած և առաջին հավանությունը ստացած միջնորդությունը կրկին քվեարկության կդրվի կառավարության կողմից քննարկվելուց հետո: Նիդեռլանդներում կոալիցիոն կառավարության երեք կուսակցությունների և ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (SP) կողմից համատեղ ներկայացված միջնորդությունն ընդունվել է 150 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում՝ 147 պատգամավորների քվեարկությամբ:

Իշխող և ընդդիմադիր չորս կուսակցությունների համատեղ պատրաստած միջնորդության մեջ նշվել է, որ «Գորշ գայլեր» հայտնի գաղափարապաշտական օջախները, որոնք տարիներ շարունակ գործում են Նիդեռլանդներում, ծայրահեղ աջակողմյան և ազգայնական շարժում են: Միջնորդության մեջ նաև պնդում են, որ «Գորշ գայլերը» լուրջ լարվածություն են առաջացրել Նիդեռլանդների հասարակության մեջ և պատճառ են հանդիսացել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն: Ուստի պահանջվել է պարզել, թե արդյոք հնարավոր է արգելել գաղափարապաշտական օջախների գործունեությունը և արդյոք հնարավոր է նրանց ընդգրկել եվրոպական պատժամիջոցների ցուցակում:

Ըստ տեղական Omroep Gelderland ալիքի՝ Նիդեռլանդների Արնհեմ նահանգում Դենկ կուսակցության (DENK) ղեկավար Մուստաֆա Ուստան խորհրդարանի որոշումը մեկնաբանել է իբրև «զզվելի նախընտրական քարոզ», և ասելով, թե ինքն ապրում է «հակաթուրքական զգացմունքների ոսկե դարաշրջանում», առաջ է քաշել այն տեսակետը, թե պաշտոնապես գոյություն չունեցող կազմակերպության արգելմամբ շարունակվում է «թուրքոֆոբիկ վհուկների որսը»։

Էմմա Արդարյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա