Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Վրաստանին Թբիլիսիում. Ազգերի լիգա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին երկու թիմերը շատ ակտիվ էին, թե հարձակման գծում, թե` պաշտպանությունում: Հայաստանի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկում ստացած հնարավորությունը: Անվրեպ հարվածով աչքի ընկավ այս խաղում թիմի ավագ Գևորգ Ղազարյանը, ով խփեց իր 14-րդ գնդակը հավաքականում: Նույն Ղազարյանը րոպեներ անց նորից հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կրկին ակտիվ էր: Սակայն 65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում անփույթ գործեց Արման Հովհաննիսյանը և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Վակոն: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին մի քանի փոփոխություն կատարեց և փորձեց բեկել խաղի ընթացքը: Եվ Խոակին Կապառոսի թիմին հաջողվեց դա. 85-րդ րոպեին ստանալով գնդակը տուգանային հրապարակում` Սարգիս Ադամյանը խփեց ընտրանու հաղթական գնդակը:

Վրաստան-Հայաստան` 1:2:

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին(Երևանի ժամանակով) Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝վերջին տուրում կմրցենՀայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանինները: Այդ հանդիպումը որոշիչ նշանակություն ունի:

Հայերեն العربية

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ