Դադարը կարևոր է անվտանգային համակարգը հնարավոր զարգացումներին պատրաստելու համար. Անդրանիկ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ հակառակորդը փորձելու է էլի տարբերակներ գտնել՝ առավելությունը զարգացնելու համար, և Հայաստանն այս դադարի պահը պետք է օգտագործի անվտանգային համակարգը հնարավոր բոլոր զարգացումներին պատրաստելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պետք է շարժվենք մեր երկրի՝ այսօրվա էքստրեմալ օրակարգի շրջանակներում, ռազմական դրության շրջանակներում: Նաև ունենք ներքին անվտանգային խնդիրներ, արտաքինն էլ միասին փոխկապակցված են իրար հետ, մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որպեսզի թե ՊԲ-ն, թե ԶՈՒ-ն այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան, որպեսզի մենք պատրաստ լինենք մարտահրավերներին՝ այն առումով, որ հակառակորդը հաստատ փորձելու է էլի տարբերակներ գտնել իր առավելությունը զարգացնելու: Հիմա մենք ունենք դադարի պահ, այս դադարը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր անվտանգային ամբողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք»,- ասաց Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովը ևս անելիքներ ունի, պետք է աշխատի ԶՈՒ-ի, անվտանգութան բոլոր մարմինների հետ ներդաշնակ: Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ապագայում սխալների վերացման ուղղությամբ ևս աշխատանքներ պետք է տարվեն: Բյուջեն պետք է այլ տրամաբանություն ունենա՝ կապված թե բանակի, թե սպառազինության, թե բանակի կառուցվածքի վերանայման հետ: Սխալներից պետք է դասեր քաղել:

«Մենք անընդհատ այսպիսի իրավիճակներից հետո ենք դասեր քաղում, բայց դասեր պետք է քաղել անընդհատ, քանի որ բանակի զարգացումը մշտական պրոցես է: Եվ այդ պրոցեսի մեջ մենք ունեցել ենք խզումներ, պետք է ազնվորեն հաստատենք, այդ խզումները կառույցները երբեք չպետք է ունենան»,- նշեց Քոչարյանը:

Անդրադառնալով ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը՝ նա նշեց, որ տրամաբանությունը կարող էր պատկերացնել, բայց տեքստի բովանդակությանը, բնականաբար, տեղյակ չեն եղել թե ինքը, թե շատերը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարություն են ստորագրել:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան