Ավստրալիան պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող Է զանգվածային օգտագործման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթին:

Խոսքը V451 պատվաստանյութի մասին Է, որը մշակվում Է Քվինսլենդի համալսարանի կողմից՝ ավստրալական CSL Limited ընկերության հետ համատեղ: Ավստրալիայի իշխանություններն արդեն համաձայնագիր են կնքել այդ պատվաստանյութի 51 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Հանթի խոսքով՝ պատվաստանյութի մշակումն ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ, եւ կլինիկական փորձարկումների առաջին փուլը ցույց Է տվել, որ այն անվտանգ Է:

«Նախնական տվյալները շատ հստակ են, պատվաստանյութը (Քվինսլենդի համալսարանի կողմից արտադրվող) ապացուցում Է իր անվտանգությունը կլինիկական փորձարկումների առաջին փուլի ընթացքում, ինչպես նաեւ այն առաջացնում Է հակամարմինների դրական պատասխան: Դա նշանակում Է, որ այն խնդիր Է կատարում»,-ասել Է Հանթը:

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Novavax դեղագործական ընկերության եւ Pfizer ու BioNTech ընկերությունների կոնսորցիումի հետ համաձայնագիր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Սպասվում Է, որ Novavax եւ Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութերն Ավստրալիայում հասանելի կլինեն 2021 թվականի սկզբին կամ կեսերին:

Նաեւ հաղորդվել Է, որ հաջորդ շաբաթվանից Ավստրալիան գործարկում Է AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ինքնուրույն արտադրություն, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres