Ավստրալիան պատմել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին
2 րոպեի ընթերցում

Խոսքը V451 պատվաստանյութի մասին Է, որը մշակվում Է Քվինսլենդի համալսարանի կողմից՝ ավստրալական CSL Limited ընկերության հետ համատեղ: Ավստրալիայի իշխանություններն արդեն համաձայնագիր են կնքել այդ պատվաստանյութի 51 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:
Հանթի խոսքով՝ պատվաստանյութի մշակումն ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ, եւ կլինիկական փորձարկումների առաջին փուլը ցույց Է տվել, որ այն անվտանգ Է:
«Նախնական տվյալները շատ հստակ են, պատվաստանյութը (Քվինսլենդի համալսարանի կողմից արտադրվող) ապացուցում Է իր անվտանգությունը կլինիկական փորձարկումների առաջին փուլի ընթացքում, ինչպես նաեւ այն առաջացնում Է հակամարմինների դրական պատասխան: Դա նշանակում Է, որ այն խնդիր Է կատարում»,-ասել Է Հանթը:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Novavax դեղագործական ընկերության եւ Pfizer ու BioNTech ընկերությունների կոնսորցիումի հետ համաձայնագիր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին մատակարարելու շուրջ:
Սպասվում Է, որ Novavax եւ Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութերն Ավստրալիայում հասանելի կլինեն 2021 թվականի սկզբին կամ կեսերին:
Նաեւ հաղորդվել Է, որ հաջորդ շաբաթվանից Ավստրալիան գործարկում Է AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ինքնուրույն արտադրություն, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»: