Ասադն արհեստական Է համարել փախստականների խնդիրը Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փախստականների խնդիրը Սիրիայում արհեստական Է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, խնդիրներ են ստեղծել նրանց վերադառնալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել Է սիրիացի փախստականների վերադարձին նվիրված Միջազգային խորհրդաժողովում: «Սիրիայում փախստականների խնդիրն արհեստական Է, քանի որ Սիրիայում դարեր շարունակ բացակայել Է զանգվածային ներգաղթի ֆենոմենը»,-ասել Է նա:

Ասադի խոսքով՝ «արեւմտյան ռեժիմները՝ ամերիկյան (ռեժիմի) գլխավորությամբ, շարունակում են պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների ֆենոմեն եւ նրանց վերադառնալու խնդիրներ առաջացնելու համար»: «Այսօր մենք բախվում ենք դժվարին խնդրի, վերադառնալ ցանկացող միլիոնավոր փախստականներ կան»,-արձանագրել Է նա: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ տարած հաղթանակի մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են զինյալներից զտումները: Ներկայում առաջին պլանի վրա Սիրիայի քաղաքական կարգավորումն Է, վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում