Սփյուռք

Զարեհ Սինանյանը կոչ է անում շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կոչ է անում շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զարեհ Սինանյանը կոչ է արել պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին:

«Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, և ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ: Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին: Որքան էլ բարդ է, խնդրում եմ չտրվել հույզերին և սթափ դատել: Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին»,-ասված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում