Պահպանել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ուղերձ է հղել հայ ժողովրդին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը:

«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր Հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին: Մեր հայացքի առջև են անցնող երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած մեր հայորդիները, վերջին քառասունչորս օրերին նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, քաջարի արցախահայությունը, առաջնագծում կանգնած ամեն զինվորը:

Աղոթք է մեր սրտում՝ հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության: Դարավոր մեր պատմության դասերի գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտոթյունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումների, զերծ մնալ բռնություններից ու անկարգություններից: Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով:

Սիրելիներս, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը: Թիկունքն այս վիճակում առավել քան երբեևէ պետք է ամուր մնա: Թիկունքում պետք է հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որ կարողանանք միասնաբար լուծումներ, ելքեր գտնել հանուն ժողովրդի անվտանգության:

Կոչ ենք ուղղում Հայաստանի, Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնլ մեր ժողովրդին կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ: Մենք խոնարհվում ենք հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև»,- ասված է կաթողիկոսի ուղերձում:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել