Թուրքիայում սպասումները բացասական են, տուժում են տնային տնտեսությունները. տնտեսագետի անդրադարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի, Ֆինանսների նախարարի հրաժարականները խոսում են այն մասին, որ երկրում ֆինանսական ճգնաժամը ճանաչվում է բարձրագույն մակարդակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշեց, որ եթե այդ հրաժարականները կան, ուրեմն ստեղծված իրավիճակում ելքերը չեն երևում: Վերջին տվյալներով թուրքական լիրան 8.3 է մեկ դոլարի դիմաց: Շաբաթների կտրվածքով թուրքական արժույթն անդադար անկում է ապրում: Հրանտ Միքայելյանի խոսքով, մոտ տասը տարի առաջ թուրքական լիրան 1.6 էր մեկ դոլարի դիմաց: Ներկայում, փաստորեն, հինգ անգամ այն արժեզրկվել է: 2018 թվականին, երբ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ էր, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունն ավելի մեծ էր, դրանից հետո որոշակի չափով վերականգնվեց, սակայն վերջին ամիսներին կրկին շատ արագ նվազում է: Տնտեսագետները նշում են, դրա վրա ազդում են քաղաքական գործոնները, Թուրքիայի արտաքին ակտիվությունը, նաև պատերազմը:

«Այդ գործոնները հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ թուրքական լիրան դարձել է շատ խոցելի: Դրանով պայմանավորված երկրի ներսում կա գնաճ: Եթե նախորդ տարիներին կար ռեզերվ, որ փոխարժեքի նվազման պարագայում ապրանքների գները չեն աճի, ապա հիմա նման հնարավորություն չկա: Թուրքիայում բացասական են սպասումները, տուժում են տնային տնտեսությունները: Բազմաթիվ թուրքական ֆիրմաներ, այդ թվում՝ պետական կապիտալով, իրականացնում են մեծ նախագծեր: Այդ ընկերություններն ունեն պարտքեր, որոնք դոլարով են, իսկ երաշխավորը թուրքական պետությունն էր: Արժույթի հետ կապված իրավիճակն այդ պարտքերը դարձնում է ավելի թանկ»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ վատթարացել է Թուրքիայի արտաքին հաշվեկշիռը: Ներմուծում- արտահանում սալդոն վատթարացել է դեռ կորոնավիրուսի տարածումից հետո: Այդտեղ նաև շատ մեծ դեր է խաղում տուրիզմի բացակայությունը: Թուրքիայում փորձում են որոշ առումով փոխհատուցել, բացել տուրիզմը: Հրանտ Միքայելյանը նկատում է, որ այդ աշխատանքը կատարվում է այն ֆոնին, երբ կառավարությունը կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը:

«Ես կասեի տասնյակ անգամներով մեղմացված թվեր են ներկայացվում: Օրինակ, դեռ մայիսին լրագրողները նկատել են, որ Ստամբուլում մահացությունն էապես աճել է, իսկ գրանցված ցուցանիշը շատ փոքր էր: Հիմա էլ մահացությունը մեծացել է, սակայն դա վերագրում են այլ պատճառներին: Դա անում են միտումնավոր, որ տուրիզմի սեզոնը չխափանվի: Այսպիսով՝ Թուրքիան խոցելի է: Իհարկե, չպետք է ակնկալենք, ո Թուրքիայի տնտեսությունը շուտով կփլուզվի, այն, ինչ տեսնում ենք հիմա, միջնաժամկետ գործընթաց է, թեպետ բավական վտանգավոր է Թուրքիայի համար»,-ասաց տնտեսագետը:

Թուրքիան իրավիճակը մեղմելու համար գնաց պետական ռեզերվներից ԱՄՆ դոլար վաճառելու ճանապարհով: Մասնագետները նշում են, որ եթե ռեզերվների վաճառքը չլիներ, ապա արժույթի այս արժեզրկումը ավելի բարձր տոկոսով լիներ:

«Այստեղ պետք է նկատել, որ ռեզերվներ վաճառելով երկար արժույթը չես պահպանի: Դա նշանակում է, որ կամ Թուրքիան ունի սպասելիքներ, որ մեկ շաբաթ, մեկ ամիս պահելով, ինքնին ինչ-որ մի կերպ իրավիճակը կկարգավորվի կամ էլ անգրագետ են գործում: Տեղական արժույթ պահելու համար ռեզերվներ ծախսելը վտանգավոր քաղաքականություն է»,-հավելեց տնտեսագետը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը