Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է իր հրաժարականի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը, վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների կատարումը, որոնք իրականացրել եմ մոտավորապես 5 տարի շարունակ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։

Կապված թուրքական ազգային արժույթի շարունակական պատմական անկման հետ՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում էին Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Ավելի վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման մասին, նշելով, որ Թուրքիան գործ չունի դոլարի հետ, տոկոսադրույքի բարձրացման պարագայում արժույթը կընկնի, բայց դա իրենց խնդիրը չէ: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի էին բորբոքվել: Համացանցում տարածվել էին ծաղրանկարներ՝ «փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:

Էմմա Արդարյան

Հայերեն Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը