Տարածաշրջանային

Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրք նախարարներն արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության այցերը Ադրբեջան:

Ռուսական «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբերի 28-30-ը Թուրքիայի Պաշտպանության նախարարը եղել է Բաքվում և անձամբ է ղեկավարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում