Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի  զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանիկողմից Արցախի դեմսանձազերծածպատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Media.az լրատվական կայքը, հայտնում է, որ շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:

Համացանցում ադրբեջանցի օգտատերերը քննադատում են կառավարությանը, փորձում ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա, որոնք բավականին շատ են:

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի կառավարությունն իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում, ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Իսկ մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության:

Պատրաստեց Հերմինե Մինասյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում