Տարածաշրջանային

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալը

3 րոպեի ընթերցում

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալը պաշտոնանկ է արվել: Նրա փոխարեն նշանակվել է երկրի նախագահի աշխատակազմի ֆինանսական ռազմավարության և բյուջետավորման վարչության ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Նաջի Աղբալը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացնում է վկայակոչելով Թուրքիայի «Պաշտոնական թերթ»-ի (Resmi Gazete) հրապարակումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը վերլուծաբանները կապում են երկրի ազգային արժույթի ռեկորդային անկման հետ: Միևնույն ժամանակ, քաղաքական ու վերլուծական շրջանակները սեղմ ժամկետում իրավիճակի շտկման որևէ հնարավորություն չեն տեսնում:

Մուրադ Ույսալը Կենտրոնական բանկի երկրորդ նախագահն է, ում պաշտոնանկ է արել նախագահ Էրդողանը: Նրա նախորդին՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մուրադ Չեթինքայային, նախագահ Էրդողանը հեռացրել էր պաշտոնից բանկային տոկոսադրույքի իջեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով: Կենտրոնական բանկի վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու Էրդողանի քայլերը, միջազգային վերլուծական կենտրոնների գնահատմամբ, խախտել են ֆինանսատնտեսական հավասարակշռությունը ու հանգեցրել ներկա իրավիճակին:

Նոյեմբերի 6-ին FITCH վարկանիշային գործակալությունը հայտարարել էր, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերն անբավարար են։ Գործակալության՝ Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը չեն կարող բավարար լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու համար։

«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն:

Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Նոյեմբերի 7-ի դրությամբ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել է 8․55, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 10.16։

Պատրաստեց Հերմինե Մինասյանը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում