Սպորտ

Դուբլս նվեր է հայրենիքիս, հաղթելու ենք. Ադամյանը Եվրոպայի լիգայի գոլերը նվիրել է Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Դուբլս նվեր է հայրենիքիս, հաղթելու ենք. Ադամյանը Եվրոպայի լիգայի գոլերը նվիրել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս ԱդամյանըԵվրոպայի լիգայում հեղինակած դուբլը նվիրել է Հայաստանին:

«Դուբլս նվեր է հայրենիքիս` բոլոր եղբայրներիս և քույրերիս, ովքեր պայքարում են Արցախում: Դուք բոլորդ հերոսներ եք, գրկում եմ ձեզ: Սա փոքրիկ նվեր է բոլոր հայերի համար, Փառք հայ հերոսներին, առաջ Հայաստան, հաղթելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադամյանի խոսքերը փոխանցում է Sport24-ը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում:Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գերմանական «Հոֆենհայմը» մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթանակ տանել խոշոր`5:0հաշվով:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեում դարձավ դուբլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում