Երևանի շենքերում ավելի քան 310 վերելակ փոխարինվել է նորով. տարեվերջին այդ թիվը կհասնի 500-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բազմաբնակարան շենքերում արդեն իսկ տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ, ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսվում է հասցնել 500-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքպետ Սերգեյ Ներսեսյանը՝ անդրադառնալով 500 վերելակների նորերով փոխարինման ծրագրին:

«Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կունենանք տեղադրված թվով 500 վերելակ: Տեղադրված է 318-ը, եթե չեմ սխալվում: Մնացածը մինչև սույն ամսվա 15-ը կհանձնվեն նույնպես, որի դիմաց վճարումները կկատարվեն: Պայմանագիրը երկարաձգվել է, մատակարարի հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, ուշացումներ չեն լինի, մինչև տարվա ավարտ կփորձենք ապահովել այդ ծրագրի իրականացումն ամբողջությամբ»,- ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ ռազմական իրավիճակը որոշակի առումով գործընթացի վրա ունեցել է ազդեցություն, սակայն մատակարարն իր պարտականությունները կատարում է նորմալ տեմպով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում