Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային. Ազգային հերոս գնդապետը համախմբման կոչ է անում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանը հայ ժողովրդին կոչ է անում համախմբվել և վստահեցնում, որ հաղթելու ենք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պողոսյանն ասել է «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում:

«Մեր հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ մեր մարտական ոգին բարձր է, մենք պատրաստ ենք ջախջախելու հակառակորդին և ես, իմ անձնակազմը, բոլորս պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք: Համոզված լինեն բոլորը, որ հայկական բանակը հզոր է, ամուր է, կանգուն է և պատրաստ է իր առջև դրված բոլոր խնդիրները կատարելու: Առաջիկա անելիքները՝ որտեղ ունեցել ենք նահանջ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետ վերադարձնենք այդ նահանջված տարածքները, հասնենք մեր խրամատներին, որտեղից հետ ենք եկել: Ինչու ոչ, նաև առաջ շարժվենք՝ դեպի հակառակորդի տարածքները»,- նշել է Պողոսյանը:

Գարեգին Պողոսյանը հավելել է, որ հակառակորդը պետք է հասկանա, որ ռազմական ճանապարհով չի կարող լուծել իր խնդիրները:

«Հայ ժողովրդին իմ ուղերձն է, որ բոլորս միանանք, համախմբվենք, պայքարենք հակառակորդի դեմ և հասնենք հաղթանակի: Մենք հաղթելու ենք, պարտվելու իրավունք չունենք: Մեր ազգը երբեք չի պարտվել: Հակառակորդը պետք է հասկանա, որ չի կարող հաղթել հային, քանի որ մենք հզոր ենք, ամուր ենք, ունենք անպարտելի բանակ: Հակառակորդը պետք է համոզվի, որ պատերազմի միջոցով չի կարողանալու իրագործել իր ծրագրերը: Հայը միշտ կա, եղել է ու մնալու է»,- ասել է Ազգային հերոսը:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով, այսօր էլ մարտական բնագծում է և իր ստորաբաժանման հետ շարունակում է անառիկ պահել հայրենիքի սահմանները:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան