Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033957.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքից:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք: