Քննչական կոմիտեի նախագահը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Մոտ 180 քննիչներ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- ասաց Մելիքյանը:

Արթուր Մելիքյանը հավելեց, որ քննիչներից բաղկացած մեկ կամավորական վաշտ էլ առաջնագիծ կմեկնի այս շաբաթ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան