Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
![Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1033821.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16:16-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկաշարժը զգացվել է Խաչմազի շրջանի որոշ բնակիչների կողմից։ Էպիկենտրոնը գտնվում էր 62 կմ խորության վրա: