Քաղաքականություն

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կարևորել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների շարունակականությունը

1 րոպեի ընթերցում

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կարևորել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների շարունակականությունը

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած  խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանությունից նշել են, որ գնահատում են խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելու գործում ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։

«Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում»,-ասվում է հայտարարությունում։

Դեսպանությունը նաև ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է հանձնառու լինել կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համատեղ հռչակագիր էին ստորագրել, որից հետո երկու երկրների առաջնորդները հայտարարել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Նույն օրը Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում